Իմ սիրած թոփ-մենեջերը` Կառլոս Գոն. Ծախսերի թշնամին մաս 1

images1

Իհարկե մենք նույնպես կարող ենք սխալվել: Սակայն մենք չենք սխալվում:      Կառլոս Գոն

Աշխարհում կան մի քանի թոփ-մենեջերներ, որոնք ինձ համար մի այլ տեղ ունեն, քանի որ արդեն շատ վաղուց են իրենց խոսքն ասել համաշխարհային գործարար միջավայրում: Նրանց մեծ մասն արդեն զբաղվում է միայն բիզնես խորհրդատվությամբ, բայց կա մեկը, ով ներկա դրությամբ համարվում է մենեջմենթի գլխավոր դեմքերից, ում գործարար բնույթը շատ եմ հավանում: Չկա մի տեղեկություն, որ նրա մասին հրապարակվի ու ես չկարդամ, քանի որ կառավարման նրա մոդելը փրկել է 2 հզոր կոնցեռն սնանկացումից: Երբևէ լսե՞լ եք նման այլ դեպք: Այս մարդը կառավարման մեջ ընդհանրապես վախ չունի, որոշվեց, պետք է արվի, անգամ եթե մոտ 20,000 աշխատակից պետք է հեռացվի, ուրեմն հաջողություն բոլորին, դա արվելու է: Այդ մարդը Կառլոս Գոնն է:

Կառլոս Գոնը յուրահատուկ դեմք է այսօրվա բիզնես իրականության մեջ: Նա Renault-Nissan ալիանսի գլխավոր տնօրենն ու տնօրինության նախագահն է: Գոնը համաշխարհային փառքի հասավ այն ժամանակ, երբ փրկեց Nissan ընկերությանը սնանկացումից: Կարճ ժամանակահատվածում կարողացավ սնանկ ընկերությունը դարձնել ամենաեկամտաբեր ընկերություններից մեկն աշխարհում: 2006 թվականին տարեկան վաստակում էր մոտ 46 մլն դոլար և համարվում էր աշխարհի մասշտաբով ամենապահանջված ու ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջերը: Ի դեպ մարդ, ով ընդհանրապես չուներ տնտեսագիտական, կամ կառավարման ոլորտի կրթություն: Գոնը համարվում է աշխարհում հակաճգնաժամային մենեջմենթի իդեալը:

Գոնը մի ամսվա մեջ մեկ շաբաթ անցկացնում է Փարիզում, որտեղ գտնվում էր Renault-ի գլխավոր գրասենյակը, և մեկ շաբաթ Տոկիոյում, որտեղ էլ Nissan-ի շտաբ-գրասենյակն է: Այսպիսով, նա շաբաթական 65 ժամ աշխատանքային ժամվա դեպքում, 48 ժամ ամսվա կտրվածքով, լինում էր օդում: Հենց այդ պատճառով նա իրեն վերապահել է տեղափոխվել անձնական ինքնաթիռով` «Golfstream» – բայց չէր կարող իրեն թույլ տալ քնել ավելի քան վեց ժամ օրվա մեջ, իսկ երբեմն էլ պակաս էր քնում: Մի անգամ հարցազրույցներից մեկում նա ընդգծել էր. «Աշխատողները չեն մտածում, թե քանի ժամ է աշխատում ղեկավարը – Ես չեմ վարձատրվում անցկացրած ժամերի, այլ վարձատրվում եմ արդյունքի համար»:

Կառլոս Գոնը ծնվել է 1954 թվականին Բրազիլիայում, ով լինելով լիբանանցի, քրիստոնյա է: 1974 թվականին, Փարիզում ավարտելով քիմիական ֆակուլտետը,  ընդունվել է Michelin ընկերություն և մինչև 1978 թվականն աշխատել այնտեղ: 1978 թվականից սկսեց գլխավորել Michelin ընկերության Լատինական Ամերիկայի մասնաճյուղը: 90-ականներին ԱՄՆ-ում ճգնաժամ էր, իսկ Michelin ընկերության համար ոչ մի խանգարող հանգամանք չկար, քանի որ Գոնը միանգամից սկսեց արձագանքել ճգնաժամին ծախսերի կրճատումով` հանելով մատակարարման շղթայի բոլոր միջնորդներին: Այս քայլով նա հայտնի դարձավ որպես ծախսերի թշնամի, ով կարողանում է դուրս գալ յուրաքանչյուր ծանր իրավիճակից:

1996 թվականն էր, երբ Renault կոնցեռնի ղեկավար Լուի Շվեյցարը հրավիրում է Գոնին որպես ընկերության ղեկավար: Պետք է նշել, որ այդ տարիներին Renault-ն գտնվում էր ահավոր ծանր իրավիճակում, քանի որ 2 մլրդ ֆրանկի կորուստ  էր կրել: Նա անգամ գումար չուներ նոր մոդելներ մշակելու, ֆրանսիացիները չէին ցանկանում գնել այն,  էլ ինչ եկամտի մասին էր խոսքը: Այդ ժամանակ ընկերության 40 %-ը պատկանում էր Ֆրանսիայի կառավարությանը, որոնք վախում էին աշխատակիցներին կրճատել, քանի որ դա  բերելու էր մեծ հակակառավարական ցույցերի:

Գոնին վստահվեց ընկերության վերածնունդը, որն էլ  իրականացրեց ընդամենը…. 1 տարվա ընթացքում: Առաջին քայլը, որ նա արեց, դա ներքին աուդիտն էր, այսինքն ուսումնասիրություն ընկերության բոլոր գործառույթները: Արդյունքում նա նկատեց, որ Բելգիայում գտնվող գործարանը եկամտաբեր չէ, ուստի պետք է փակել: Փակել նշանակում էր ամբողջությամբ վաճառել այն, իսկ դա բերելու էր նաև գործազրկության: Դե ինչ, Գոնը որոշել էր, պետք էր գործել, իսկ կառավարությունը աչք էր փակում այս երկաթյա կամք ունեցող մարդու առջև, ով քանի – քանի ընտանիք պարզապես թողեց առանց եկամտի աղբյուրի: Երկրորդ քայլը, որ Գոնը կատարեց, դա աշխատանքի միաձուլումն էր, երբ մի անձը կարող էր երկու տարբեր աշխատանքը միաժամանակ կատարել, իսկ մյուսին նա հեռացնում էր աշխատանքից: Ֆրանսիան նման երևույթ չէր տեսել, որի պատճառով երկար հացադուլներ ու ցույցեր էին տեղի ունենում կառավարության առջև: Գոնը նայում էր` առանց դեմքի մկանների շարժման ու ասում.

_Ամեն ինչ ժամանակավոր է: Մի փոքր սպասեք:

Գործարանի վաճառքի ողջ հասույթը գնաց նոր մոդելների մշակման վրա, որի արդյունքում ընդամենը 11 ամիս հետո Renault-ն դարձավ եկամտաբեր: Գոնն անձամբ էր վերահսկում մոդելների մշակման գործընթացը և շեշտը դնում էր նորարարության վրա: Հարկավոր էր բավարարել այն սպասումը, որն ուներ հաճախորդը, այլ ոչ թե պահանջմունքը: Պահանջմունքը նույնն է, մեքենա վարել, իսկ ահա սպասումը տարբեր է, հենց սա էր մարքեթինգի բաժնի խնդիրը, որը պետք է ուսումնասիրեր և հասկանար սպառողների սպասումները Renault-ից:

Շարունակելի…

Կարդացեք նաև` Ferrari. Ինչպե՞ս ստեղծվեց սպորտային մեքենաների արքան մաս 1

About these ads
Gallery | This entry was posted in Հետաքրքիր նյութեր, Հետաքրքիր պատմություններ, Մենեջմենթ and tagged , , , , , , , . Bookmark the permalink.

4 Responses to Իմ սիրած թոփ-մենեջերը` Կառլոս Գոն. Ծախսերի թշնամին մաս 1

  1. Gagik says:

    Վահագ ջան շատ ուրախ եմ,որ նոր մարդկանց կենսագրություններ եմ ուսումնասիրում
    Ես մի բան գիտեմ,որ բիզնեսի զարգացման մեջ շատ կարևոր է հաստատակամությունը,ճիշտ է Գոնը տվյալ պահին շատ ու շատ ընտանիքներ գործազուրկ թողեց,բայց ընկերությանը հասցրեց բարձր մակարդակի….իրոք-որ երկաթյա կամք…շատերը ուղակի կվախենայն,կամ կխղճայն նման քայլ անելուց առաջ…

  2. Gagik says:

    արդեն Ես էլ Վահագ ջան ;)

Ձեր կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s