Կարծում եմ բլոգի ընթերցողները մոտիվացված մարդիկ են ու շատերի համար հետևյալ գրառումը կարող է նաև լինել խոսակցություն սեփական ԵՍ-ի հետ, ուստի որպես մոտիվացիոն գրառում հոգեհարազատ կլինի շատերին:
Առաջին քայլերը կյանքում որ անում ենք, հիմնականում մեր համառության ու ցանկության շնորհիվ է լինում, երբ ուզում էինք քայլել, կամ արտահայտել մեր ցանկությունը, մենք ջանում էինք ամեն գնով: Բոլորս էլ տեսել ենք, թե փոքրիկ երեխան ինչքան է վայր ընկնում քայլելիս, բայց միևնույնն է նա ոտքի է կանգնում ու շարունակում: Բայց կյանքի հետագա ընթացքը ցույց է տալիս, որ այդ համառությունը կորչում է՝ իր հետ դրոշմելով անհաջողակ մարդու պիտակը շատերի ճակատին: Ինչու՞: Ինչու՞ ենք մենք կորցնում մեր համառությունը: Ախր դա մեր մեջ էր, ինչու՞ է անհայտանում: Հիմա կասեմ, թե իրականում ինչն է խանգարում այդ հատկության անհայտացմանը շատերի բնավորությունից: Ուրեմն սկսենք.
Ես երբեք չեմ տեսել մի աշխատասեր մարդու, ով լուրջ հաջողությունների չհասնի այս կյանքում: Աշխատասիրությունը նման է բումերանգի, մի օր պտուղները հաստատ ետ են գալիս: Դպրոցական տարիներից սիրում էի սովորել: Շատ հաճելի էր 5 ստանալը, կամ ավելի ճիշտ լինել առաջինը: Այս գաղափարը երևի մտավ մեջս դպրոցական տարիքից, երբ տենչում էի միշտ, գրեթե միշտ լինեմ առաջինը: Հաճելի էր շատ: Այդ տարիքից սկսվեց ինքնազարգացման առաջին քայլերը: Երբ ուսուցիչը տալիս էր մեկ դաս, ես անում էի երեքը, քանի որ ուզում էի ավելի իմանամ, քան մնացածները: Դա տալիս էր ամենամեծ առավելությունը մյուսների նկատմամբ՝ ես ունենում էի կշիռ ընդհանուրի մեջ: Շատ էի սիրում այն պահը, երբ ուսուցիչն ասում էր հենց անձնավորված, իսկ դու ի՞նչ ես մտածում այս կամ այն հարցի վերաբերյալ: Այսինքն աշխատասիրության հաշվին կարողանում էի ձեռք բերել կշիռ, կարծիքիս նկատմամբ հարգանք և վերաբերմունք և որ ամենակարևորն է, իմ կյանքի գլխավոր սկզբունքը՝ տարբերվել բոլորից:
Դրա համար պետք էր համառ աշխատել, իսկ ես դա անում էի գիշեր, թե ցերեկ: Այնպես էի կարդում, որ շատ ժամանակ սեղանից հայրս էր տանում անկողին: Իսկապես ոչ մի մոտիվացիոն հոդված, տեսահոլովակ, կամ նյութեր չկային, դա ծնվում էր ներսից՝ այդ կատարելագործվելու անհագ ցանկությունը: Գրքերը մեկը մյուսի ետևից ծալվում էին, իսկ ես ավելի ու ավելի էի ավելացնում տեմպը: Կարդում էի ամեն ինչ, սկսած հայկական դասականներից, վերջացրած արտասահմանյան գրականությամբ: Աստիճանաբար զգում էի, որ դա չէր բավականացնում, այլ նորություն էր պետք, ուստի առաջինը, որ աշխարհս փոխեց, դա Սպարտակի գիրքն էր, երբ տեսա, թե ինչպես կարող է մարդ հանուն մեկ նպատակի զոհել ամեն ինչ ու ռիսկի գնալ: ՀԱՂԹԵԼ, ահա այս քաղցր բառն էր, որ այդ օրվանից դարձավ նշանաբան, որտեղ էլ որ լինեմ, միայն մտածում եմ այս բառի մասին, այս ուժի մասին, որը ստիպում է, բառիս բուն իմաստով ստիպում է բոլորին այլ աչքերով նայել ՔԵԶ:
Ես բոլորին խորհուրդ կտամ պարզապես ընթերցել Նապոլեոնի, Սուվորովի, Չինգիզ ու Բաթու Խաների, Բիսմարկի, Ռուզվելտի, Չերչիլի, Կեսարի ու նման մեծագույն զորավարների, քաղաքական գործիչների մասին, որից հետո այս ծարավը Ձեզ էլ կտանջի: Այո, ես ապրում եմ հաղթելու համար ու բնագավառը կապ չունի: Այդ բառն անընդհատ հետապնդում է ինձ ամեն տեղ, լավը լինելը միշտ այրում է ներսից, իսկ ես տրվում եմ այդ ցանկությանն ու կյանքս ավելի հետաքրքիր է դառնում, ամեն ինչ մարտահրավեր է, որին պատրաստ եմ ընդունելու ցանկացած պահի: Իմ սենյակի պատերը զարդարում էին միայն պատվոգրերս ու վերոնշյալ մարդկանց նկարները, որոնց շրջապատում ես ամեն օր արթնանում էի, նայում յուրաքանչյուրի նկարին ու մտածում, որ իմ հերթն էլ կգա, եթե նրանք արել են, ուրեմն անհնար չի, ես էլ կարող եմ:
Դասերից հետո միայն մտածում էի ինքնակատարելագործման մասին, որը հնարավորություն էր տալիս բոլորից տարբերվելու, ես զգում էի դա՝ ինչն ավելի մեծ կիրք էր տալիս առաջ շարժվելու: Մանավանդ, երբ նկարս հայտնվեց ուսուցչանոցի մոտ, ինձ համար ուղղակի երջանկության առաջին ապրումն էր: Առաջին մեծագույնին, որ հասա այդ պահն էր, ամեն օր, ամեն հարմար պահ ես գնում էի այդ նկարի առջև, նայում ու երազում հասնել ավելիին. եթե սա արել եմ, ուրեմն ավելին էլ կարող եմ անել: Այդ պահն էլ էր իսկապես որոշիչ, քանի որ սկսեցի հավատալ իմ ուժերին ու այդ օրվանից, ոչինչ, ոչ մեկ ու ոչ մի բան չի կարող փոխել, քանի որ աշխարհում ամենաշատը հենց ինձ եմ հավատում ու անհավանական կրքով:
Բայց ամենակարևոր հաղթանակը ինքդ քեզ հաղթելն է, ահա թե ինչպես դա եղավ:
Ինքնակատարելագործում, ահա ամենաուժեղ մոտիվացիոն բառերից մեկը, որն ինձ սկսեց ուղեկցել ամբողջ կյանքում: Դրան հասնելու մի եղանակ եմ ընտրել՝ խիստ կանոններ, որոնց հետևելով՝ իսկապես արդյունքն ակնհայտ էր: Ինձ համար նշանակություն չուներ, թե ով է դուրս կանչում, կամ ինչ-որ բարեկամ է եկել մեր տուն, ցանկանում է ինձ տեսնել, եթե պատրաստվում էի, ապա ոչ ոք ինձ չպետք է խանգարեր: Արդեն ծնողներս էլ գիտեին, որ պարապելու ժամն է, ինձ չպետք է խանգարեն, քանի որ կտրվելով աշխարհից՝ ամբողջությամբ մտնում էի նպատակներիս մեջ՝ իմանալ ավելի շատ, քան մնացածը: Ինքնակատարելագործում ու աշխատասիրություն, ահա առաջին քայլերը, որոնք ես ստացա դպրոցից ու ինձ առաջնորդեցին ամբողջ կյանքում:
Երբեք, ոչ մեկի ու ոչ մի բանի առջև մի կանգնեք, եթե ուզում եք, ապա արեք, մի հարմարվեք բոլորին, թող նրանք հարմարվեն Ձեզ, իսկապես միակ ելքն է ինքնազարգացման, կամքի ուժեղացման ու Ձեզ ապացուցելու, որ կարող եք:
Բնական է, միայն ուսումը չէր, որ ձևավորեց բնավորությունս և ուժեղացրեց կատարելագործվելու ցանկությունս, այլ շատ էի սիրում նաև արևելյան մարտարվեստ՝ կարատե, սպորտ, որը մեծ դեր խաղաց կյանքումս: Աղջիկների հարցում չեմ կարող ասել, բայց տղաների պարագայում ասեմ, որ եթե ցանկանում եք ունենալ ուժեղ բնավորություն, հաղթելու ուժեղ մոլուցք, մրցակցելու կարողություն, ապա սպորտն անպայման է, ավելի ճիշտ հարկավոր է, մարզվեք:
Սկզբից ամենավերջինն էի, բնական էր, ոչինչ չէր ստացվում ինձ մոտ: Շատ էի ուզում, բայց չէր լինում ու ամեն պարապմունքից ավելի տխուր վերադառնում էի տուն, որովհետև ուզում էի, բայց չէի կարողանում: Մեզ մոտ ամենահաջողված մարզիկներից մեկին հարցրեցի, թե ինչն է պատճառը, որ նա կարողանում է այդքան լավ տիրապետել հարվածներին, որի պատասխանը ինձ զարմացրեց.
_Օրական 3 ժամ պարապում եմ, դրա համար էլ հասել եմ արդյունքի: Հիմա գրելուց հիշում եմ, որ մի քանի գիշեր չէի կարողանում քնել, քանի որ ուզում էի անցնել հենց նրան, այդ տղային, ով ինձ հայտնեց իր հաջողության գաղտնիքի մասին: Եթե նա 3 ժամ է պարապում, ապա ես պետք է կրկնակի պարապեմ, վերջ, որոշված է: Ու անտառում, դահլիճում, կապ չունի, իմ նպատակը մեկն էր, անցնել նրան: Այս պահը միշտ մնաց ինձ մոտ, քանի որ առա կյանքիս մյուս ամենակարևոր դասը, միշտ գտիր մեկին, ով քեզանից առավել է, ու անցիր նրան ամեն գնով: Առաջինը նա էր: Անգամ Ամանորին, երբ ընկերներս մեր տուն էին եկել, ես անտառում պարապում էի, միևնույնն է կիրքը ներսից այրում էր, ուզում էի ամեն գնով լինել առաջինը: Չէի խնայում ոչ ինձ, ոչ մարմինս: Անհավանական էր, հիմա ժպտում եմ գրելիս, բայց այնպիսի տեմպով էի պարապում, որ նախանձում եմ այդ օրերին:
Հաղթելու ցանկություն, ահա միակ ու ամենահզոր շարժիչ ուժը ու այն աչքերի կրակը, որ ունենում է մարդ յուրաքանչյուր մարտի ժամանակ: Ի դեպ, ես նույն մարդուն 4 տարում պարտվեցի 7 անգամ, բայց միևնույնն էր, մարզվում էի, որ հաղթեմ: Ամեն օր ու ամեն ժամ ավելի մեծ կրքով ու ցանկությամբ, քանի որ ուզում էի հաղթել, զգալ այդ 12 վայրկյանը, երբ նա պարտված կնայեր ինձ, այնքան էի տենչում այդ պահին, որ գիշերները հագնում էի կիմանոն ու դուրս թռնում տնից, միայն թե ավելի կատարելագործվեմ, բայց միևնույնն էր, չէր ստացվում: Ամեն պարտությունից հետո հանդերձարանում լաց ու կրկին պարապմունք, մինչև հաղթելս: Չգիտեմ, ես երբեք չեմ հանձնվել, ինչքան էլ պարտվեի, միևնույնն է կիրքս չէր մարում, այլ ավելի էր ուժեղանում, այնքան, որ ծնողներս իմ ետևից գալիս էին անտառ ու տուն բերում: Այնպես ստացվեց, որ ես չկարողացա շարունակել սպորտը, որը շատ էի պաշտում, քանի որ ուսումը հաղթեց, իսկ ես չկարողացա հաղթել մրցակցիս: Դա այդպես էլ մնաց երազանք, դե Աբրամովիչն էլ երազում էր ուսուցիչ դառնալ, բայց… , իրականում դա չէ խնդիրը, ես ուզում էի ուղղակի վայելել այդ հաղթանակի բերկրանքը, որը չստացվեց:
Մինչև 15 տարի, որոնք ձևավորեցին բնավորությանս ամենակարևոր հատկանիշներից մի քանիսը՝
-Աշխատասիրություն
-Կամք
-Երբեք չհանձնվել
-Լինել առաջինը
-Ինքնակատարելագործվել ամեն գնով
-Ամենից շատ hավատալ սեփական ուժերին
Այսպիսով պատճառը, որ մարդիկ կորցնում են ինքնակատարելագործվելու ձգտումը, դա պարբերաբար պարտություններն են, որոնք կրում ենք բոլորս: Մի հանձնվեք, մի լրացրեք անհաջողակների շարքերը, նրանցից շատ կան, ամեն օր ու ամեն քայլափոխի մեր կողքին են: Հավատացեք Ձեզ ու Ձեր ուժերին, երբեք մի կասկածեք, ինչքան էլ որ պարտվեք, ախր հաճելի չէ՞ լինել առաջինը: Այ հենց հիմա, այս պահին, որ կարդում եք այս տողերը, Ձեր մրցակիցներից մեկը կատարելագործվում է, մարզվում է, ավելի է ինքնավստահ դառնում, մեկ քայլով մոտենում է իր նպատակին, այնպես որ կարդալուց հետո Ձեզ մնում է միայն կենտրոնանալ նպատակների վրա ու առաջ, լուրջ ներդրում կատարել ինքնակատարելագործման մեջ՝ առանց կանգնելու ու որևէ մեկի անիմաստ կարծիքը լսելու: Ապրեք Ձեր ուղեղով ու Ձեզ համար, այլ ոչ թե կողքի անհաջողակի:
Իսկ այս հոլովակը միայն քաղցր ու անհավանական պահերի մասին է, կարծում եմ, որ արժե այս պահերի համար տարիներով մարզվել, ու ամենակարևորը ապրել այսպիսի պահելը, երբ արցունքներն աչքերիդ նայում ես վեր՝ Աստծուն, ու … : Մարդիկ, ովքեր իրոք իրենց չեն խնայում հանուն հաղթանակի, որոնց աչքերից միայն կրակ է թափվում: Շատ էմոցիոնալ տեսահոլովակ՝ հաղթել սիրողների համար՝
Շարունակելի…
Ինչ ծանոթ ու հարազատ պահեր… Ես այս ամենին անձամբ ներկա եմ եղել,ուղղակի ՀՀ ԶՈՒ-ի շրջանակներում: Ասեմ նրանց,ովքեր որ կարդացել են,որպես լրացուցիչ,որ Վահագն ունեցել է մեդալներ,բազում գովստի խոսքեր ու պատվոգրեր և նրա նկարն հայտնվել է բանակի լավագույն զինծառայողների շարքին,ու թե ես,և թե նա շատ ենք կանգնել ու նայել հենց այդ նկարին,ուրախացել: Դու նույնիսկ նկար ունես քո նկարին նայելվ,այդ ես եմ նկարել,պատահաբար…
Ինքս անձամբ չեմ հանդիպել այսպիսի ձգտող անձնավորության: Եվ ես սա չեմ ասում,քանի որ նա իմ ընկերն է,այլ ասում եմ,քանի որ նա իրոք այսպիսին է. ԻՆՔՆԱՎՍՏԱՀ,ՀԱՂԹԱՆԱԿԻ ՁԳՏՈՂ և ՀԱՋՈՂԱԿ… Միակ զինծառայողն,ով իր ծառայության ողջ ընթացքում իր ժամանակն երբեք անտեղի չի ծախսել,անձամբ եմ ականատես եղել,ինքը նույնիսկ հավեսի էր գցում չցանկացողներին:
Ու եթե դու,սիրելի ընթերցող,կարդում ես այս տողերը ու նաև այս ԲԼՈԳը,ուրեմն դու հիշիր, որ եկել ես ճիշտ հասցեով ու երբեք չես կարող չունենալ այն հարցի պատասղանները,որոնք քեզ հուզում են այս բնագավառում (և ոչ միայն)…
Գագիկ ջան, մի քիչ չափազանց էր եղբայր
Xi poxvec hodvaci anun@?
Ես փոփոխությունների կողմնակից եմ Արման ջան, ամեն ինչում
Es mekn aveli lavn er..nershnchox…qezel shat mersi…shat lav bloga…
Արման ջան, շնորհակալ եմ, ես ավելի շատ բովանդակությանն էի նայում, իսկ վերնագրին այս դեպքում այնքան էլ ուշադրություն չդարձրեցի, դրա համար փոխեցի երկրորդ անգամ
Mi xorhurd ete kndunes…amsativn u jam@ poxi sxala…
Դա բլոգնա անում
Aveli chisht menak jam@…
De bovandakutyan masin xosq chka…hoyakapa sharadrvac! Wordpresov chi? Indz tvuma hnaravora uxxel…
Դե ինձ մոտ չստացվեց
Indzel kneres latinatari hamar…heraxosovei alareci hayeren grem…
Հիանալի հոդված էր, կարդացի մեծ հետաքրքրությամբ ու հաճույքով: Որպես «վիդեոպատասխան» առաջարկում եմ դիտել հետևյալ հոլովակը, որը կրկին ապացուցում է՝ մարդ ընդունակ է անել ցանկացած բան, եթե նա դրան ձգտում է http://www.youtube.com/watch?v=SN2uVwydt8Y
Շնորհակալ եմ Սիրարփի ջան, անպայման նայում եմ հիմա
Խոսքս շատ ծավալուն ստացվեց,բայց դե չէի կարող չգրել տեսացս… իսկ չապազանցնելու ոչինչ էլ չկա,էտ դու լավ չես հիշում արդեն…. իսկ էտ քո խնդիրնա,Դիլբարյան…
Ոնց կարամ չհիշեմ ?
ամեն օր
Ես ինչ էս բլոգը կարդում եմ, սենց մի գրառման եմ սպասել
)) Ապրես դու
Լուսին ջան, դե մոտիվացիոն բնույթի չէր, իմաստ չուներ, բայց 2 ամսվա մեջ մի անգամ կարելիա
Վահագ ջան Քեզ մոտիկից ճանաչելով հանդերձ կարող եմ ասել. Դու շաաաատ խելացի տղա ես,դա կհաստատեն Քեզ ծանոթներն ու Քո հետ շփվողները,նաև businessbloger.net կայքը
,,,Քեզ հետ ՈՎ զրուցում է,միայն հաճույք է ստանում,,,,Քեզ կարելի է երկար լսել ու չհոգնել,,,,երկար-բարակ չխոսելով կավելացնեմ միայն,որ հավատում և վստահ եմ Քո ԲԻԶՆԵՍ կարիեռային:
Գագիկ ջան, անպայման, մերսի եղբայր
LAV BLOG E,AMEN OR ,QNELUC ARAJ ANPAYMAN PETQ E NYUTER KARDAM ESTEX,,,CANR ASHXATANQIC HETO IROQ HACHUYQ EM STANUM NYUTER 2NTERCELOV,,,
շատ շնորհակալ եմ