Ուորեն Բաֆեթի մասին երկրորդ գրառումը կարող եք կարդալ այստեղ : Նույն թվականին Բաֆեթը գնում է արդեն Gillette-ի մեծ քանակությամբ բաժնետոմսեր, քանի որ այդ ընկերությանն էր պատկանում սափրվելու պարագաների շուկայի 72,5 %-ը:
Բացի վերոնշյալներից, այսօր նա մի քանի տասնյակ ընկերությունների բաժնետեր է, որոնցից են`
POSCO-մետալուրգիա 4,6% ,
Sanofi-Aventis -դեղագործություն 2,0%,
Tesco – մանրածախ առևտուր 3,0%,
U.S. Bancorp – բանկ 4,1%,
Wal-Mart Stores, Inc. –մանրածախ առևտուր 1,1%,
Wells Fargo & Company – ֆինանսական ընկերություն 6,8%,
ConocoPhillips – նավթ 2,0%,
Johnson & Johnson –սպառողական ապրանքներ 1,6%,
BYD Company, Ltd – մեքենաշինություն 9,9%,
Kraft Foods Inc. սնունդ 5,6%,
The Procter & Gamble Company սպառողական ապրանքներ 2,6% և այլն:
Այս ընկերությունների թվարկման իմաստը կայանում էր նրանում, որ համոզվենք բիզնեսի դիվերսիֆիկացման մասին Բաֆեթի պատկերացումերի վրա և տեսնենք, թե ինչ մեծ ոլորտներ են ընդգրկում նրա ներդրումները: Բաֆեթի որդեգրած կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ նա չի միջամտում գնված ընկերությունների օպերատիվ կառավարմանը: Նա ընդամենը գնում է ընկերությունը, որը նրան հրապուրիչ է թվում և միակ օպերատիվ որոշումը, որը նա կայացնում է, դա ընկերության գլխավոր տնօրենի նշանակումն է լինում, ինչպես նաև նրա աշխատավարձի ու պարգևավճարի չափն ու կարգը:
Ռիսկերի նվազեցումը Բաֆեթի գործունեության անկյունաքարերից մեկն է: իր հավաստմամբ` ինքն ավելի շուտ կհրաժարվի որևէ հրապուրիչ ձեռքբերումից, քան ընկերության պարտքի բեռը կմեծացնի` բանկերից վարկ վերցնելով: Այսօր նա աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, ով մինչև օրս ապրում է 30 տարի առաջ 31500 դոլարով գնված տանը, վարում իր հին Lincoln Towncar-ը և օրեկան դատարկում է Coca-Cola-ի անթիվ շշեր, իսկ իր կարողությունը կազմում է 46 մլրդ-ից ավելին:
Ուորեն Բաֆեթի աշխատանքային սկզբունքներն են`
1. Ներդրումը կայանում է նրանում, որ այսօր ներդնեք որոշակի գումար, և վաղը ստանաք ավելի շատ:
Նա շատ համեստ կյանք էր վարում, և շքեղ ռեստորաններ և թանկ ապրանքներ գնելու փոխարեն նա այդ գումարները դնում էր բաժնետոմսերի մեջ: 35 տարվա մեջ նրա նախնական գումարն ավելացել է 200 000%:
2. Գնեք այն ապրանքների բաժնետոմսերը, որոնք ձեզ իսկապես դուր են գալիս:Օրինակ` Ուորեն Բաֆեթը շատ է սիրում Gillette-ով սափրվել ու խմել Coca-Cola:
3. Մի ներդրեք այն ոլորտներում, որտեղ իսկապես դուք ոչինչ չեք հասկանում, քանի որ ձեր հասկացած բիզնեսում ներդրումն ավելի օգտակար է:
4.Ներդրեք այնպիսի ընկերությունում, որն ավելի գլոբալ է:
5. Հարկավոր է ուսումնասիրել ընկերության ողջ պատմությունը, որպեսզի հստակ որոշում կայացվի, այլ ոչ թե միայն հաջողության տարիները:
6. Երբ ես գնում եմ բաժնետոմսեր, ինձ չի հետաքրքրում, թե դրանք վաղն ինչ կլինեն, կարևորը իմանալ, թե ինչ կլինի տվյալ շուկայի հետ երկարաժամկետ կտրվածքով,- ասում է Բաֆեթը:

Ոնց եմ սիրում Բաֆֆեթին, իսկական հաջողակ մարդ! Ու բաժնետոմսերի հետ կապված, որ ասումա գնեք միայն այն ընկերությունների բաժնետոմսերը, որոնց արտադրանքը դուք առօրյայում օգտագործում եք, էտ ամենալավ խորհուրդներից էր իմ համար:
Հրաչ ջան, իրոք այսպես ասած ինքը վերջնա
բացի այս մի խորհուրդը, ես մի ուրիշն էլ եմ վերցրել, երբ նա տեսնում էր ընկերության բաժնետոմսերն անկում են ապրում ագահորեն գնում էր, իմանալով, որ վաղ թե ուշ կրկին բարձրանալու են:
Հա, իսկ ուրիշները այդ ժամանակ միայն վաճառում են:
Ուղղակի ես այդ հոտառության վրա եմ զարմանում իրոք նախանձելիա Հրաչ ջան