Ջոն Ռոկֆելլերի մասին առաջին գրառումը կարող եք կարդալ այստեղ :
1865 թվականին Ջոնը հանդիպում է մի քիմիկի, որը նրան պատմում է կերոսինի և նավթի մասին: Ջոնը Կլարկին փորձում է համոզել նավթային բիզնես մտնելու համար, սակայն Կլարկը դեմ էր: Ջոնը, տեսնելով, որ գործընկերը դեմ է իր քայլերին` 72.500 դոլարով գնում է նրա մասնաբաժինն ու մտնում նավթային բիզնես:
1870 թվականին Հենրի Ֆլագլերի հետ ստեղծում է Standard Oil ընկերությունը: Նա ու Ֆլագլերը սկսում են մեկը մյուսի ետևից գնել մրցակից նավթային ընկերությունները, սակայն ոչ բոլորն էին, որ ցանկանում վաճառել իրենց նավթի հանքերը: Եթե նման դեպքեր լինում էր, ապա սկսվում էին սև խաղերը, մասնավորապես Ռոկֆելլերը սկսում էր տեղեկություններ հավաքել իր մրցակցի ու նրա բոլոր հաճախորդների մասին: Դրանից հետո Standard Oil-ը արհեստականորեն իջեցնում էր նավթի գները, որից հետո մրցակիցների հաճախորդները չեղյալ էին հայտարարում պայմանագիրն ու գալիս էին Standard Oil-ի մոտ:
Ստեղծում էր արհեստական ընկերություններ, որոնք նավթ էին պատվիրում միցակիցներից ու գումարները չտալով` անհայտանում էին: Այս ամենն այնքան գաղտնի էր արվում, որ Standard Oil-ի աշխատակիցները տեղեկատվությունն իրար էին փոխանցում հատուկ մշակված կոդերով: Այս մեթոդով նա կարողանում էր իր առջևից մաքրել բոլոր մրցակիցներին, որն իրոք շատ մեծ հաղթանակ էր:
Երբ արդեն միաձուլումն ավարտվեց, Ռոկֆելլերը սկսեց մտածել արդեն վաճառքի մասին, քանի որ նավթը վաճառվում էր միջնորդների կողմից, որոնք ավելի էին այն թանկացնում: Նա իր սեփական դիստրբյուցիոն ցանցը ստեղծեց, որով էլ ստացավ լիակատար ազդեցություն նավթային ոլորտում: 9 տարում Standard Oil-ը կարողացավ տիրել ԱՄՆ-ի նավթային ռեսուրսների 90 %-ին:
Երբ նա 18 տարեկան էր, նպատակ դրեց դառնալ միլիոնատեր ու դարձավ, 55 տարեկան ժամանակ նպատակ դրեց հատել 100 տարեկանի սահմանագիծը, որը գրեթե հասավ, քանի որ Ռոկֆելլերը մահացավ 98 տարեկանում:
Սակայն 1890 թվականին մոնոպոլիայի դեմ ընդունվեց Շերմանի օրենքը, որը մեծ ազդեցություն ունեցավ Standard Oil-ի հետագա զարգացման վրա, մասնավորապես 1911 թվականին ընկերությունը բաժանվեց 34 փոքր ընկերությունների, որի շնորհիվ Ռոկֆելլերն ավելի հարստացավ: Դրանցից էին այնպիսի ժամանակակից գիգանտներ, ինչպիսիք են` Mobile, Exxon, Chevron և այլն:
Իսկ ինչ վերաբերվում է անձնական կյանքին, ապա նշեմ, որ իրոք այս պարագայում նույնպես Ջոնը շատ հաջողակ էր, քանի որ ուներ հիանալի կին, ում հետ ծանոթացել էր նրա ուսանողական տարիներին:
Նրա կինը` Լոռա Սպելմանը, շատ խելացի էր և միշտ ամուսնու կողքին էր լինում կյանքի յուրաքանչյուր պահին` թե հաջողության, թե անհաջողության ժամանակ: Միակ տպավորիչ փաստն այն է, որ նա կյանքում չի վիճել իր կնոջ հետ: Մի անգամ Ռոկֆելլերն ասել է, որ առանց նրա խորհուրդների ինքը հավանաբար կապրեր աղքատ:
Standard Oil-ը ստեղծելուց հետո Ռոկֆելլերն ու իր գործընկերը սկսեցին մտածել աշխատակիցներին մոտիվացնելու մասին:

Եվս մեկ անգամ համոզվեցի, որ միլիարդատեր, կամ ընդհանրապես մեծահարուստ լինելու համար պետք է լինել ժլատ, դաժան, անսիրտ ու զոհել ամեն ինչ……..
(բայց կնոջ նկատմամբ ունեցած սերը զարմանալի էր, որովհետև շատերը հանուն փողի ուրանում են ամեն ինչ, անգամ ընտանիքը)
Տիգրան ջան, բայց անկեղծ ասած, ես նման կերպ չեմ մտածում, դաժան կարելի է լինել միայն մրցակցության մեջ իմ կարծիքով:
բայց շատ հաճախ այդ դաժանությունը բիզնեսից փոխադրվում ա նաև ընտանեկան հարթություն, ինչը ինձ համար անընդունելի է:
Ընդունում եմ ու իրոք անընդունելի է