Coca-Cola-ի երջանկության մեքենաները – Վայելենք պահը

1. Վալենտինի տոնին Կոկա-կոլան Ստամբուլի առևտրական կենտրոններից մեկում տեղադրել էր հատուկ վենդինգային սարք, որոնք միայն զույգերի համար էին: Այս սարքը միայն աշխատելու մի ձև ուներ, այցելուները պետք է ապացուցեին, որ իրենք զույգեր են` դե իհարկե համբույրի միջոցով: Այս մեքենան աշխատում էր հեռակառավարման վահանակով, իսկ աշխատակիցները իրադարձությանը հետևում էին հատուկ ամրացված տեսախցիկների միջոցով`

2. Ընկերությունում գիտեն, թե ինչպես պետք է մարդկանց ժպիտ պարգևել: Հաջորդ մեքենան ուսանողական կամպուսներից մեկում`

Ժպտացեք :D

About these ads
Gallery | This entry was posted in Գովազդ and tagged , , . Bookmark the permalink.

9 Responses to Coca-Cola-ի երջանկության մեքենաները – Վայելենք պահը

  1. Շատ լավն էր, հատկապես վերջին տեսանյութը :)

    • 85vahagn says:

      Առլեն ջան, ինձ էլ է շատ դուր եկել, մանավանդ, որ նայելուց հետո գնացել եմ Coca-Cola գնելու :)

      • :D :D :D
        Ես չգնացի գնելու, բայց անկեղծ ասած ինձ մոտ էլ նման ցանկություն եղավ: Դե, ինչպես ասում են` ճիշտ ու գրագետ կառուցվածք գովազդ, որը ծառայում է իր նպատակին: ընդհանրապես ինձ միշտ հիացրել են Coca Cola-ի գովազնդները, որոնք առանձնանում են նորարարական մոտեցումներով, գեղեցիկ, հումորային, վարակիչ, գերող մտահղացումներով: Այդ գովազդները միշտ ծառայում են իրենց նպատակին, դրանք թիրախային են ու դիպուկ: Կարծում եմ, որ դրանց ստեղծման վրա աշխատում են բազմաթիվ մանսագետներ` տարբեր բնագավառներից` հոգեբաններ, մարկետոլոգներ, սոցիոլոգներ, դիզայներներ, նկարիչներ, անգամ` երգիծաբաններ: Ամեն դեպքում յուրաքանչյուր գովազդը մի այդպսի համատեղ աշխատանքի արգասիք է, որը միշտ հաջողակ է:
        Նյութդ, ինչպես և նախորդները, հետաքրքիր էր ու գրավիչ: Շնորհակալ եմ:
        Լսի, էնպիսի տպավորություն է, ասես երկուսս էլ Coca Cola-ի գովազդային գործակալներ լինենք :D :D :D

      • 85vahagn says:

        Առլեն ջան, ինձ մոտ էլ չկար գնելու ցանկություն, բայց դե :)
        իրոք շատ գրագետ քաղաքականությունա ինչ տեսանկյունից, Coca Cola-ի գլխավոր մրցակցի` Pepsi-ի, հիմնական թիրախային խումբը երիտասարդներն են, քանի որ իրենց լոզունգն էլ էր հենց վերաբերվում երիտասարդներին` Pepsi Generation, ուստի նման եզրային հարձակումներով ու ստեղծագործ մոտեցմամբ Կոլան կարողանում է իր կողմը գրավել այդ թիրախային խմբից շաաաաաաաաաատ փոքրիկ մաս: Իսկ ինչ վերաբերվումա մարքեթոլոգներին, անկեղծ ասած կուզենայի մեր երկրում էլ լինեին նման թիմեր, որոնք իսկապես նման կարգի քայլեր կձեռնարկեին, բայց դե ապագայում հաստատ լինելուա : Հա իրոք, այդպիսի տպավորությունա, բայց դե ինչ արած միգուցե Կոլա շատ սիրելուցա :D :D :D

  2. Pingback: Էվրիկա. նորույթ` հայկական բլոգոսֆերայում | Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ-կայք

  3. Հասմիկ says:

    Շա~տ լավն էր, ափսոս Հայաստանում դեռ նման անակնկալների չենք հանդիպում` թեկուզև գովազդի համար նախատեսված :D

    • 85vahagn says:

      Հասմիկ ջան, հույս ունեմ Հայաստանում էլ կլինի, ուղղակի մեզ մոտ ամեն ինչ ուշ է լինում, բայց նայելուց հետո հասկանում ես, թե դրսում ընկերության համար ինչ արժեք ունի իր սպառողը :
      Բայց մեզ մոտ իսկական բում կլինի հաստատ :)

  4. Լուսին says:

    Շատ հետաքրքիր էր :)
    http://www.youtube.com/watch?v=p3Y7CdnfJ8s Իմ սիրած երգերից է :D :)

Ձեր կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s