Բոլոր ժամանակների աշխարհի ամենահարուստ մարդը` Ջոն Ռոկֆելլեր մաս 1

Image

Ջոն Ռոկֆելլերը մինչև հիմա համարվում է ամենահարուստ մարդը պատմության մեջ: Ռոկֆելերին միշտ դիտարկում են երկու տեսանկյունից` կային մարդիկ, որոնք պաշտում էին նրան, քանի որ միշտ հսկայական միջոցներ էր տրամադրում բարեգործությանը, և նրանք, ովքեր ատում էին մի պարզ պատճառով. նա միշտ անում էր այն, ինչն անհրաժեշտ էր իր բիզնեսն առաջխաղացնելու համար: Ռոկֆելլերի հարստությունն այնքան շատ էր, որ նա կարող էր հեշտությամբ պետություններ ֆինանսավորել և նորից ունենալ բավականին մեծ գումարներ, օրինակ 1917 թվականին ԱՄՆ-ի բյուջեն կազմում էր 715 մլն դոլար, իսկ Ռոկֆելլերի կարողությունը գրեթե 1մլրդ դոլար: Ջոն Դևիսոն Ռոկֆելլերը ծնվել է 1839 թվականին Նյու-Յորքում: Ջոնի կյանքի ճակատագրական պահն այն եղավ, երբ նրանք ընտանիքով տեղափոխվեցին Փենսիլվանիա, որը հարուստ էր նավթային հանքերով: Նա շատ հանգիստ երեխա էր ու ահավոր ցրված և քչերը կմտածեին, որ նա կդառնա ԱՄՆ-ի պատմության ամենահարուստ մարդը: Լինելով շատ զգացմունքային մարդ` նա բնավ էլ չէր սիրում իր զգացմունքները ցույց տալ շրջապատին: Օրինակ, երբ հանդիպեց իր համադասարանցուն, ում մի ժամանակ սիրել էր և իմացավ, որ նա այրի է արդեն, նշանակեց հավերժ թոշակ Standard Oil-ի կողմից:
Բիզնեսում նրա առաջին քայլերը դեռ 7 տարեկանից են ի հայտ եկել, երբ տանը, պահելով և մեծացնելով մի քանի հնդկահավ, նա վաճառում է իր հարևանին 50 դոլարով, իսկ այդ գումարը պարտքով տալիս է մյուս հարևանին տարեկան 7%-ով: Երբ իր հասակակիցները կոնֆետներ էին գնում, ուտում, խաղում էին ու դրսում ուրախանում, Ջոնն իր աշխատած առաջին գումարներն էր անընդհատ բռի մեջ պահում ու  երազում դրանց շատացման մասին: Նրա ողջ զգացմունքները, միտքը, ամբողջությամբ զբաղված էին միայն ու միայն հարստանալու ուղղությամբ: Ռոկֆելլերի քույրը պատմում էր, որ եթե երկնքից որևէ բարիք ընկներ, ապա առաջինը Ջոնը կվազեր ափսեի ետևից: Քանի որ Ջոնը ընտանիքի ամենամեծ երեխան էր, 16 տարեկանից նա սկսեց աշխատանք փնտրել: Այդ ժամանակահատվածում նա արդեն լավ տիրապետում էր մաթեմատիկային` անգամ մասնակցել էր հաշվապահական որոշ դասերի, սակայն այդպես էլ դպրոցը չավարտեց: Սակայն աշխատանք գտնելն այդքան էլ հեշտ չէր, քանի որ 6 շաբաթ շարունակ նա այդպես էլ գործ չէր գտնում, մինչև Hewitt and Tuttle ընկերությունը, տեսնելով նրա խանդավառությունը, ընդունեց աշխատանքի որպես հաշվապահի օգնական: Առաջին երեք ամիսը նա աշխատում էր անվճար, քանի որ հարկավոր էր ձեռք բերել հաշվապահական որոշակի հմտություններ: Սկզբնական աշխատավարձը կազմում էր ամսեկան 17 դոլար, հետո 25 դոլար, իսկ առաջին աշխատավարձով Ջոնը գնեց հաշվապահական գիրք, որտեղ ներառում էր իր ծախսերն ու եկամուտները: Այս ուսումը Ռոկֆելլերին իսկապես հաճույք էր պատճառում, չնայած որ աշխատանքը սկսվում էր առավոտյան 6.30-ից և ավարտվում երեկոյան ժամը 10-ին: Ջոնն այնպիսի խանդավառությամբ էր սովորում և աշխատում, որ ընկերության ղեկավարի հեռանալուց հետո միանգամից նրան նշանակեցին նոր ղեկավար, իսկ աշխատավարձը կազմում էր ընդամենը 600 դոլար: Այս հանգամանքը Ռոկֆելլերին շատ վշտացրեց, քանի որ իր նախորդը ստանում էր 2000 դոլար: Ջոնն առանց երկմտելու լքեց ընկերությունը, որը հետագայում պարզվեց` ճիշտ քայլ էր:
Ռոկֆելլերը 19 տարեկան էր և ուներ բավականին կապիտալ, քանի որ 3 տարում աշխատած գումարի մեծ մասը նա կուտակել էր: Ջոնը որոշեց ընկերոջ` Մորիս Կլարկի, հետ ստեղծել սեփական ընկերությունը, սակայն գումարը բավարար չէր, ինչը նա պարտքով վերցրեց հորից, ի դեպ զարմանալի է, բայց իսկապես պարտքով էր վերցրել: Հայրը դրանից հետո լքում է ընտանիքը` փախչելով մեկ այլ կնոջ մոտ: Այդ հանգամանքն այնքան է վշտացնում Ջոնին, որ հոր մահին անգամ նա չի գնում թաղմանը: Բիզնեսն իրենից ներկայացնում էր ալյուրի և սերմերի վաճառք: Սակայն ինչպես ցույց տվեց հետագան, նա այդքան էլ ճկուն չէր առևտրի և վաճառքի բնագավառում, ուստի դա իր գործը չդարձավ, քանի որ իրական փողերը նրան բերեց միայն նավթը:

Շարունակելի…

About these ads
Gallery | This entry was posted in Բիզնեսի զարգացում and tagged , , , , , , , . Bookmark the permalink.

Ձեր կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s